211652_close_icon
views-count7077 դիտում article-date 11:27 26-05-2017

«Վեոլիա Ջուր». «Ապօրինությունների սիրահարները ստացան հստակ ահազանգ»

«Ի՞նչ պետք է անել ջրամատակարարման բարելավման համար» հարցին մեր «թրծված» սպառողները կպատասխանեն. պետք է ավելացնել մատակարարվող ջրի քանակը, ֆիզիկապես մաշված խողովակները փոխել նորերով, ինչպես եւ արագ արձագանքել վթարներին: Եւ նրանք անշուշտ ճիշտ կլինեն: Բայց Վեոլիա Ջրում դրան կավելացնեն. պետք է նաեւ ակտիվորեն պայքարել ապօրինությունների դեմ: Ջրմուղագործների տառապանքը, ինչպես ասում են, փորձ ունի: Տարեկան մի քանի հազար ապամոնտաժված «ձախ» ջրագիծ՝ զգալի լումա է ջրի տնտեսման, դրա վաճառքի ծավալների ավելացման ու այդ կերպ ջրամատակարարման բարելավման գործում: Այսօր էլ աշխատանքն այս ուղղությամբ ակտիվորեն շարունակվում է: Ինչպես մեզ հեռախոսով պատմեց Արևելք» տարածաշրջանի փոխտնօրեն Սպարտակ Մկրտչյանը, օրերս Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Ներքին Գետաշեն գյուղում ջրագծի վթարի վերացման աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել են 25-50 մմ տրամագծով ջրագծերի 5 ապօրինի միացումներ. 1-ը` Մարտունիում, 4-ը` Ներքին Գետաշենում: «Ջրի գողերին» չհայտնաբերելով` (դե, պարզ է, դրանց արդեն բնակիչներից ոչ մեկն էլ «տեր» չէր կանգնի), ջրագծերը պարզապես խցափակվել են: Արդյունքում, այսուհետ, հնարավոր կլինի տնտեսել վայրկյանում 3 լիտր ջուր, որն էլ կուղղվի տարածքի է՜լ ավելի կանոնավոր ջրամատակարարման ապահովմանը: Դե իսկ Մարտունու և Ներքին Գետաշենի ապօրինությունների սիրահարները ստացան հստակ ահազանգ. հերթը նրանցն է: [b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր