211652_close_icon
views-count3400 դիտում article-date 19:22 30-05-2023

Արդյո՞ք «Վեոլիա Ջուր»-ն ապօրինությունների հովանավոր է

Oragir.News-ի փոխանցմամբ՝ շուրջ 10 տարի առաջ, մոտ 15 տարվա վաղեմություն ունեցող ապօրինի շինության կառուցապատողը որոշում է շինության ներսում ջուր ունենալ: Վերջինս, առանց որևէ խոչընդոտների, մոտակայքում հողի տակ գտնվող ինչ-որ խողովակից «կազմակերպում է» ապօրինի շինության ջրամատակարարումը և այն օրինականացնելու համար դիմում է «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի իրավանախորդին:

Իրավանախորդի պաշտոնատար անձանց խորհրդով՝ ապօրինի շինության նույնքան ապօրինի ջրամատակարարման կազմակերպիչը դիմում է ապօրինի շինության անմիջական մոտակայքում գտնվող բազմաբնակարանային շենքի բնակարաններից մեկի սեփականատիրոջը և վերջինիս համոզում է օրինականացնել ապօրինի շինության նույնքան ապօրինի ջրամատակարարումը: Կարճ ժամանակ անց ապօրինի շինությունում հայտնվում է ապօրինի ջրամատակարարումն օրինականացնող ջրաչափ շենքի բնակարանի սեփականատիրոջ անվամբ:

«Վեոլիա Ջուր» չգիտեմինչի իրավանախորդին, իսկ հետագայում նաև չգիտեմինչին ընդհանրապես չէր հետաքրքրում ապօրինի շինություն եկող ջրի «անցած ճանապարհը» և ծագումնաբանությունը: Վերջիններս հետաքրքրված էին բացառապես ապօրինի շինությունում տեղադրված ջրաչափի ցուցմունքի դրամային արտահայտմամբ: Այսպես շարունակվեց շուրջ 10 տարի:

Ապօրինի շինության իրավական կարգավիճակը չփոխվեց: Փոխվեց բնակարանի, հետևաբար՝ ապօրինի շինության ջրաչափի իրավաբանական սեփականատերը, որը չցանկացավ հետագա ապօրինությունների մասնակից դառնալ և նախաձեռնեց օրինականության վերականգնման գործընթաց:

Պարզվեց, որ «Վեոլիա Ջուր» չգիտեմինչը խանդավառված չէ օրինականության հաստատմամբ: Նախ՝ չգիտեմինչը «չգիտի» ապօրինի շինության ջրամատակարարման աղբյուրը և բաժանորդին առաջարկում է ինքնուրույն փորել մի հսկայական տարածք և գտնել ապօրինի ջրագիծը: Փաստորեն, շուրջ 10 տարի շարունակ չգիտեմինչը գումար է ստացել անհայտ աղբյուրից, անհայտ ջրախողովակով ստացված ջրի դիմաց: Մի խոսքով՝ «Վեոլիա Ջուր» չգիտեմինչը հրաժարվեց կատարել իր պարտականությունները, այն է՝ ջրազրկել ապօրինի շինությունը և անվանափոխել այնտեղ տեղադրված ջրաչափը՝ պատճառաբանելով, որ իր համար անհայտ է ապօրինի ջրագծի աղբյուրը:

Չգիտեմինչի բարձրաստիճան պաշտոնյա Դ.Հ-ն ասում է, որ ««Վեոլիան» իրավանախորդ չունի և չի պատրաստվում «նախկինների» ապօրինի ջրագծերի աղբյուրները հայտնաբերել»: Միաժամանակ՝ Դ.Հ-ն իրավաչափ է համարում ապօրինի ջրագծին ջրաչափ տեղադրելն ու օգտագործած ջրի գումարը ստանալը: Նույն կարծիքին է Դ.Հ-ի ենթակայությամբ աշխատող միջին պաշտոնյա ՞. Հ-ն: Ինչևէ:

Խնդիրն արագ լուծելու ակնկալիքով՝ բաժանորդը վերցնում է քլունգն ու «չագուճը» և քանդում է փողոցի ասֆալտը, որպեսզի գտնի ապօրինի շինության, ապօրինի ջրագծի աղբյուրը, քանզի Դ.Հ-ն և ՞.Հ-ն միայն այդ դեպքում են վերջինիս խոստանում ջրազրկել ապօրինի շինությունը և անվանափոխել ջրաչափը: Ի վերջո, երկար և խորը փորելուց հետո, բաժանորդը գտնում է ապօրինի ջրագծի աղբյուրը և հայտնաբերում, որ նույն աղբյուրից «սնվում են» այլ ջրագծեր ևս: Ընդ որում, տարաբնույթ «բաժանորդներն» աղբյուրից՝ ասֆալտի տակով ջուր են «տանում» սովորական ռետինե շլանգներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր