109850 դիտում
10:31 27-05-2017
Վրաերթի ենթարկված երեխաների դպրոցում տեղի ունեցավ Վերջին զանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շիրակի մարզի Փանիկ գյուղում դպրոցում երեկ՝ մայիսի 26-ին, տեղի ունեցավ Վերջին զանգի գեղեցիկ միջոցառում։
Ասմունքի ու բեմականացման միջոցով շրջանավարտներն իրենց երախտիքի խոսքը փոխանցեցին ուսուցչական ողջ կազմին՝ իրենց կրթելու ու դաստիարակելու համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, չնայած օրեր առաջ դպրոցի շրջանավարտներից 4 հոգի [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/21/1067611/]վրաերթի էին ենթարկվել[/url] և մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, նրանք, հաղթահարելով ցավը, նույնպես կանգնած էին իրենց դասընկերների կողքին՝ բեմի վրա։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
Տեսանյութը՝ մայիսի 20-ին տեղի ունեցած վրաերթի վայրից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+