211652_close_icon
views-count11454 դիտում article-date 16:55 28-05-2017

Արիության դաս. Մուղնիում նշվեց հերոս նահատակ Հովհաննես Հարությունյանի 20-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 27-ին, Մուղնիի Մեսրոպ արքեպիսկոպասի անվան հիմնական դպրոցում տոն էր: Համայնքի բնակիչներն ու դպրոցականները հավաքվել էին արիության հերթական դասն անցկացնելու, որն այս անգամ նվիրված էր 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի օրերին զոհված կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Հովհաննես Ռազմիկի Հարությունյանի ծննդյան 20-րդ տարեդարձին: Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում հերոսածին մայրերն էին և Արցախյան ազատամարտի վետերանները: Դպրոցականների միջոցառումից հետո «Վահագն» ռազմահայրենասիրական կազմակերպության կողմից Հովհաննես Հարությունյանը հետմահու պարգևատրվեց Հայկ նահապետի արձանիկով, ինչպես նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության «Հայրենիքի պաշտպանության համար» շքանշանով: ՂՊՎ պատվոգրով պարգևատրվեցին դպրոցի փոխտնօրեն Գայանե Ավետիսյանը, տնօրեն Գրետա Համբարձումյանը և զինղեկ ժորիկ Հովհաննիսյանը: Միջոցառման մասնակիցներն ուխտաբար այցելեցին նաև Մուղնիի սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարին և Հովհանես Հարությունյանի գերեզմանին: «Հայրապետյան Էդուարդ, Բաղդասարյան Փայլակ, Օհանյան Վարդան, Պետրոսյան Հմայակ, Հարությունյան Հովհաննես: Կանգնեցուեց խաչքարն այս իբրեւ արձան յիշատակի անմահութեան Մուղնի աւանի զաւակների, որ ի սէր Արցախի անկախութեան անառիկ պահեցին Հայրենիքի սահմանները»: Նյութը և ֆոտոշարքը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր