211652_close_icon
views-count2804 դիտում article-date 19:15 28-05-2017

Մակրոնը մեկնաբանել է իր ու Թրամփի ամուր ձեռքսեղմումը

Journal du Dimanche-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամուր ձեռքսեղմումը, ասել է, որ դրա նշանակությունը մեկն էր՝ կողմերից ոչ մեկը չի պատրաստվում զիջումների գնալ: «Մեր ձեռքսեղմումը պարզապես ալֆա և օմեգա քաղաքական գործիչների ձեռքսեղմում չէր, դա իրականության պահ էր: Պետք էր ցույց տալ, որ մենք չենք անի չնչին, նույնիսկ խորհրդանշական զիջումներ: Բայց, միևնույն ժամանակ, հարկավոր չէ չափից ավելի շատ գրավել լրատվամիջոցների ուշադրությունը»,- ասել է նախագահը: Մակրոնի խոսքով՝ ինքը չի ընդունում հրապարակային վատաբանության դիվանագիտությունն ու նախապատվությունը տալիս է երկկողմ բանակցություններին:

Նմանատիպ նյութեր