Գազալցակայանները կստուգվեն նոր սարքավորումներով. խախտումների դեպքում դրանց աշխատանքը կդադարեցվի. Դավիթ Տոնոյան
Գազալցակայաններում ստուգումներ իրականացնելու աշխատանքները նախապատրաստական փուլում են: Լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Հարցին՝ ինչո՞ւ եք դժվարանում սկսել ստուգումները, նա պատասխանեց, որ չեն դժվարանում, պարզապես ստուգումներն իրականացնելու համար նախապատրաստական աշխատանքներ են հարկավոր, տեխնիկական սարքավորումների խնդիր կա:
«Ավելի շուտ դա ոչ թե ստուգում է, այլ վերահսկողություն է լինելու ճնշման ու կատարված աշխատանքի որակի վրա»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ նոր տեխնիկական սարքավորումներով անկողմնակալ ստուգումներ են իրականացվելու գազալցակայններում, խախտումներ հայտնաբերվելու դեպքում դրանց աշխատանքը դադարեցվելու է՝ մինչև խախտումները չշտկվեն: