1892 դիտում
10:51 22-10-2020
Որ դեպքում գազալցակայանները կտուգանվեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է համայնքների վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրք սահմանել: Մեզ հայտնի դարձավ, որ տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգվում է էկոնոմիկայի նախարարության կողմից, և նշված ոլորտում խնդիրները լուծելու նպատակով այս գերատեսչությունը նախագիծ է մշակել, որն էլ ներկայացրել է կառավարությանը: Ավելին, մինչև նախագիծը մշակելը, պարզվում է, նախարարությունն ուսումնասիրել է հեղուկացված ածխաջրածնային գազերի մանրածախ իրացման վայրերը և պարզել, որ սպառողներին գազի տեսակի մասին տեղեկատվության ցուցադրման պահանջ չկա:
Մինչդեռ առևտրի այդ կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն վառելիքի անվանման, նպատակային նշանակության վերաբերյալ, որը պետք է տեղադրվի սպառողների համար տեսանելի վայրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելու համար պաշտոնատար անձը կտուգանվի 200 հազար դրամի չափով: Եթե նույն արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարի, ապա կտուգանվի 500 հազար դրամի չափով: Իսկ մինչ այդ նախարարությունում մտահոգվում են՝ Հայաստանում շատ հաճախ վարորդները, տեղեկացված չլինելով, իրենց տրանսպորտային միջոցները լիցքավորում են կենցաղային հեղուկացված ածխաջրածնային գազով, ինչն իր բացասական հետևանքն է ունենում ավտոմեքենայի աշխատանքի վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3284 դիտում
19:22 03-07-2022
Թերլիցքավորող գազալցակայանները կտուգանվեն. Ծովինար Վարդանյանի ու Բաբկեն Թունյանի նոր նախագիծը
3675 դիտում
18:48 28-05-2017
Գազալցակայանները կստուգվեն նոր սարքավորումներով. խախտումների դեպքում դրանց աշխատանքը կդադարեցվի. Դավիթ Տոնոյան
1772 դիտում
10:05 09-02-2022
Նոր փոփոխություններ. որ դեպքում ավիաընկերությունները կտուգանվեն․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
787 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1042 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2338 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ