Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. Շունը մարդու բարեկամն է, իսկ մայրաքաղաքում չունենք շների համար զբոսավայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հարգելի քաղաքապետ Տարոն Մարգարյան:
Գաղտնիք չէ , որ Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանների ղեկավարները արդեն մի քանի տարի է կատարել են անհրաժեշտ աշխատանքներ` Երևանում զբոսայգիների, խաղահրապարակների, բակային մարզադաշտերի ավելացման ուղղությամբ:
Մեծ թվով երևանցիների անունից խնդրում ենք Ձեզ, որպեսզի մայրաքաղաքի որևէ մի հատված քաղաքային իշխանությունների կողմից բարեկարգվի, ստեղծվի խոտածածկույթ և այդ հատվածում ցանկացած ժամի կարողանան իրենց հանգիստն անցկացնեն այն քաղաքացիները, ովքեր պահում և խնամում են շներ:
Թե հանրապետությունում և թե մայրաքաղաքում մեծ թվով բնակիչներ պահում են խասկի տեսակի շուն:
Այն համարվում է ամենաբարի և մարդամոտ շան ցեղատեսակներից:
Մեծ թվով շնասերներ ունեն մեծ խնդիր՝ արգելանքներ, չունեն այգիներ, կամ պուրակներ շներին ազատ ման տալու համար:
Եղած վայրերում էլ ասում են` արգելված է:
Խնդրում ենք Ձեզ, որպեսզի այս թնջուկն ի վերջո լուծեք և հավատում ենք , որ բարի կամք դրսևորելու դեպքում, եվրոպական շատ երկրների նման մենք էլ կունենանք գեղեցիկ, մաքուր զբոսավայր` հատուկ մարդուն հավատարիմ համարվող կենդանու համար: