48215 դիտում
19:58 29-05-2017
Աբովյան քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակիցը եղել է Նուռնուսի գյուղապետի տղան, սակայն իրավապահներին ու ԱՊՊԱ-ին ներկայացրել են կեղծ վարորդի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մայիսի 23-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի ժամանակ դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին ու ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խմբերին վթարում հայտնված Toyota Land Cruiser Prado մակնիշի 70 ՕՕ 701 համարանիշի ավտոմեքենայի վարորդ ներկայացած Աղվան Հարութունյանը իրականում ստել է:
Ինչեպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացել, որ Toyota Prado-ն վարել է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ Սասուն Գևորգյանը, ում հայրը Նուռնուսի գյուղապետ Քաջիկ Գևորգյանն է:
Նրանք նաև կեղծ տեղեկություն են հայտնել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը Toyota Prado-ի վարորդի վերաբերյալ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/23/1067741/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 23-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Աբովյան-Սևան ավտոճանապարհից դեպի Նորակերտ գնացող հատվածում բախվել էին Աբովյան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Արթուր Մակարյանի վարած Volkswagen մակնիշի 34 MR 354 համարանիշի և 38-ամյա Աղվան Հարությունյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 70 ՕՕ 701 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկային։ Բախման հետևանքով Toyota-ն դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+