211652_close_icon
views-count7230 դիտում article-date 10:15 30-05-2017

Ով նման բան է ասել, գլուխը պատին է տվել. Նապոլեոն Ազիզյան

«Իրավունք» թերթը գրում է. «Ծառուկյան դաշինքի պատգամավորի նախկին թեկնածու Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Ծառուկյան դաշինքի մյուս 5 պատգամավորները՝ Վահան Կարապետյանը, Նապոլեոն Ազիզյանը, Սերգեյ Բագրատյանը, Արարատ Զուրաբյանը, Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, պետք է վայր դնեն մանդատները՝ քաղաքական համաձայնությունը պահելու համար։ «Իրավունք»-ը կապ է հաստատել Նապոլեոն Ազիզյանի հետ, ով թերթի հետ զրույցում ասել է. «Ով նման բան է ասել, գլուխը պատին է տվել։ Երկրորդ՝ ինքն ո՞վ է, որ ուրիշների փոխարեն խոսի։ Երրորդ՝ նման անհեթեթ բաների չեմ պատասխանում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր