211652_close_icon
views-count2385 դիտում article-date 13:31 31-05-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Waagner & Biro Bridge Systems»-ի պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 30-ին ընդունել է «Waagner & Biro Bridge Systems» շինարարական ընկերության պատվիրակությանը՝ վաճառքի տարածաշրջանային տնօրեն Օսվալդ Հաթերի գլխավորությամբ։ Կամրջաշինության ոլորտում «Waagner & Biro Bridge Systems» ընկերությունը շատ հարուստ փորձ ունի: Տարաբնույթ կառուցվածքներով, այդ թվում` նաև սեյսմակայուն, կամուրջներ է կառուցել աշխարհի տարբեր երկրներում։ Ընկերությունը ցանկություն է հայտնել իրականացնել Սպիտակ քաղաքում նախատեսվող կամրջի շինարարությունը։ Նախարարին ներկայացնելով կամրջի հնարավոր տարբերակները, նախատեսվող կառուցման եղանակները՝ Օսվալդ Հաթերն ընդգծեց, որ կարող են մեկ տարում կամրջի շինարարությունն ամբողջությամբ ավարտել։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության մասնագետների հետ տեղում աշխատանքներին ծանոթանալուց հետո քննարկել համագործակցության հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր