211652_close_icon
views-count4323 դիտում article-date 16:12 31-05-2017

ԵԽԽՎ-ն հետաքննություն է սկսել Բաքվի կողմից միլիոնավոր դոլարների կաշառքի փաստերի առնչությամբ

Եվրոպայի խորհուրդը հետաքննություն է սկսել՝ կապված ԵԽԽՎ մի քանի անդամներին Ադրբեջանի կողմից միլիոնավոր դոլարների կաշառք տալու մեղադրանքների ֆոնին։ Ինչպես հաղորդում է BBC-ն, հետաքննությունը վարում են 3 նախկին դատավորներ։ 2013 թվականին Ադրբեջանի ղեկավարությունը մի քանի միլիոն դոլարի դիմաց կարողացել է ճնշում գործադրել ԵԽԽՎ-ի որոշումների վրա, որոնք առնչություն ունեն Ադրբեջանում քաղբանտարկյալների վիճակի հետ։ Այդ ժամանակ կառույցը մերժեց գերմանացի եվրապատգամավոր Քրիստոֆ Շտրասսերի զեկույցը, ըստ որի՝ վեհաժողովի անդամներից մեկին 2013 թ-ին վճարվել էր 2.5 մլն դոլար, որպեսզի վերջինս գործի դներ բոլոր լծակները՝ զեկույցը քննարկման չդնելու համար։ Սպասվում է, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն մինչև տարեվերջ։ Դրա շրջանակներում նաև ծրագրվում է նաև վերանայել ԵԽԽՎ վարքագծի մասին գործող կոդեքսը։

Նմանատիպ նյութեր