29366 դիտում
17:30 31-05-2017
Հուլիս և օգոստոս ամիսներին ջերմաստիճանը կբարձրանա մինչև +42 աստիճան. Գագիկ Սուրենյան
Հունիսին Հայաստանում օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Երևանում հունիսի առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել +7–ից +10, իսկ արդեն երկրորդ տասնօրյակում՝ ցերեկը կդիտվի +34-ից +36 աստիճան»,- նշեց նա:
Սուրենյանը տեղեկացրեց, որ հուլիսին ու օգոստոսին ջերմաստիճանը նորմայից բավական բարձր է լինելու:
«Այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, իսկ այս գործընթացը ձևավորվում է Արաբական թերակղզու վրա և այն ապահովում է ՀՀ տարածք արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում: Քանի որ այս տարի ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր: Առանձին օրերին Արարատյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակում՝ մինչև +41+42 աստիճան տաքություն»,- ընդգծեց նա:
Նմանատիպ նյութեր
18205 դիտում
20:52 30-08-2020
Սեպտեմբերի 2-ից օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +36․․․+37 աստիճան․ Գագիկ Սուրենյան
4475 դիտում
11:23 02-07-2019
Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան. Սուրենյան
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»