211652_close_icon
views-count9776 դիտում article-date 21:56 31-05-2017

Ռոնալդուի քանդակագործն այս անգամ Բեյլի կիսանդրին է ստեղծել

Պորտուգալացի քանդակագործ Էմանուել Սանտուշը, որը Կրիշտիանու Ռոնալդուի արձանի հեղինակն է, այս անգամ նույն ոճով քանդակել է «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի կիսանդրին: Կիսանդրին պատվիրել է Paddy Power բուքմեյքերական գրասենյակը, այն բանից հետո, երբ Ռոնալդուի արձանը ինտերնետում բավական հանրաճանաչ դարձավ: Նշվում է, որ Բեյլի արձանը ստեղծելու համար 264 ժամ է ծախսվել, այն կշռում է 40 կիլոգրամ և գնահատվում 25 հազար ֆունտ:

Նմանատիպ նյութեր