211652_close_icon
views-count3403 դիտում article-date 15:53 01-06-2017

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ստեփանակերտում նշանավորվել է տարբեր միջոցառումներով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր՝ հունիսի 1-ին, Ստեփանակերտի կենտրոնում՝ Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում, քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, հաղորդում է «[url=http://artsakhpress.am/arm/news/67333/erekhaneri-pashtpanutyan-mijazgayin-ory-stepanakertum-nshanavorvel-e-tarber-mijocarumnerov-lusankarner.html]Արցախպրես[/url]»-ը։ Ծրագրի շրջանակներում կազմակերպել է համերգային ծրագիր, որին մասնակցել են մայրաքաղաքի արվեստի դպրոցների և մանկապարտեզների սաները: Համերգի ընթացքում երեխաներին շնորհավորել ու զվարճացրել են ծաղրածուներ և մուլտհերոսներ։ Իսկ միջոցառման վերջում համերգի մասնակից փոքրիկները ստացել են նվերներ: «Նման համերգային ծրագրով ցանկանում ենք շնորհավորել բոլոր փոքրիկ արցախցիներին և մաղթել նրանց ուրախություն, խինդ ու ծիծաղ: Թող որ նրանք խաղաղ երկնքի տակ մեծանան ու աշխարհի մյուս երեխաների նման երջանիկ մանկություն ունենան»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը և հավելել, որ օրվա խորհրդի հետ կապված՝ մայրաքաղաքի նախապատրաստական կրթօջախներում տարբեր միջոցառումներ են նախատեսված:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր