7867 դիտում
22:37 01-06-2017
«Ազգ-բանակ» մարզամշակութային մրցույթի մասնակից լավագույն երեք դպրոցականներին տրամադրվեցին հատուկ մրցանակներ` «Արմֆոն» բջջային հեռախոսներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 1-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ձևավորված ավանդույթի համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական ուրախ միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների և զոհված զինծառայողների երեխաները:
Տոնական համերգի մեկնարկից առաջ պարգևատրվել են «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում ապրիլի 21-23-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված մարզամշակութային մրցույթի հաղթող ճանաչված դպրոցականները և կրթօջախները: «Հրաձգություն վարժասարքից», «Ինքնաձիգի քանդում-հավաքում», «Ուժային վարժություններ», «Ինտելեկտուալ խաղ» և «Թումո-բանակ» անվանակարգերում անցկացված մրցույթին մասնակցած հազարավոր դպրոցականներից լավագույններին մրցանակները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ազգ-բանակ» մարզամշակութային մրցույթի մասնակից լավագույն երեք դպրոցականներին տրամադրվեցին հատուկ մրցանակներ` «Արմֆոն» բջջային հեռախոսներ: Մրցույթին մասնակցած կրթօջախների շարքում լացագույններն էին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի N 2 միջնակարգ դպրոցը, «Հայ ասպետ» ԿԲՀ-ի հիմնական դպրոցը և Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի միջնակարգ դպրոցը, որոնց ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրեր հանձնեց: «Ազգ-բանակ» մարզամշակութային մրցույթին ակտիվ մասնակցության և բարձր արդյունքների համար հատուկ մրցանակի արժանացավ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած երեք դպրոցներին տրամադրվեցին նաև ԵԿՄ ամառային ճամբարի ուղեգիրներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
3545 դիտում
12:36 20-04-2017
Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ. Սերժ Սարգսյան
1360 դիտում
12:16 19-04-2024
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Այս բաժնից
622 դիտում
19:21 13-01-2025
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
607 դիտում
19:09 13-01-2025
Քարկոփ բնակավայրում տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ է կառուցվում
1168 դիտում
18:44 13-01-2025
Լյովա Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական