11096 դիտում
09:20 02-06-2017
Եթե Սերժ Սարգսյանը ծխի չթույլատրվող տարածքում, Լևոն Ալթունյանը կտուգանի նրան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, որ նախօրեին «անհաջողակ» անվանեց ծխող Մարդկանց՝ ազդարարելով Հայաստանում ծխելու դեմ պայքարի մասին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե կարգը խախտելու դեպքում կտուգանի անգամ Սերժ Սարգսյանին:
«Ժողովուրդ»-ը երեկ Ալթունյանին հարցրեց` արդյոք ծխելն արգելելու է նաև Սերժ Սարգսյանի՞ն. «Ոչ մի անհատին, առավելապես նախագահին հնարավոր չէ ինչ-որ բան արգելել կամ թույլ տալ: Մարդն ինքն է որոշում՝ ծխի, թե չծխի»,- եղավ պատասխանը:
Իսկ հարցին` եթե Սերժ Սարգսյանը ծխի չթույլատրվող տարածքում, տուգանելո՞ւ եք նրան, Ալթունյանը դրական պատասխանեց՝ իհարկե: Մյուս կողմից, սակայն, նախարարը փորձեց խմբագրել «անհաջողակների» մասին նախօրեի հայտարարությունները:
«Ես բառացիորեն տենց բան չեմ ասել: Ես ասել եմ, որ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշաններից մեկն է»,- պնդեց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6580 դիտում
11:49 16-02-2019
Եթե չպահանջեք, որ փակ տարածքում մարդիկ չծխեն, ապա դատապարտված եք խեղդվել ծխի մեջ․ «Առավոտ»
2517 դիտում
09:06 11-10-2016
Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը հայերենին վարժ չի տիրապետում. «Ժողովուրդ»
4208 դիտում
10:53 08-11-2016
Լևոն Ալթունյանը պատժի կարժանանա՞. «Ժողովուրդ»
Այս բաժնից
634 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
871 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2191 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ