211652_close_icon

Ահաբեկչության սպանալիքը ստուգելուց հետո Գերմանիայում վերսկսվել է ռոք փառատոնը

views-count6204 դիտում article-date 19:41 03-06-2017
Գերմանիայի Նյուրբուրգ քաղաքում վերսկսվել է խոշոր Rock am Ring ռոք փառատոնը։ Այս մասին ասվում է միջոցաման ֆեյսբուքյան էջում։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ստուգումներ իրականացնելուց հետո ոստիկանությունը թույլատրել է շարունակել միջոցառումը։ Ահաբեկչական սպառնալիքի կասկածները չեն հաստատվել։ Նշվում է, որ հունիսի 3-ին փառատոնի բեմերում ելույթ կունենան Sum 41, Suicide Silence, Machine Gun Kelly խմբերը ու ևս 30 երաժիշտ։ Հիշեցնենք, որ ահաբեկչության սպառնալիքի հետևանքով դադարեցվել է Rock am Ring երաժշտական փառատոնը: Ոստիկանների հորդորով փառատոնի կազմակերպիչները կոչ էին արել բոլոր ներկաներին հանգիստ, անշտապ լքել միջոցառման վայրը և շարժվել դեպի ելքը:

Նմանատիպ նյութեր