211652_close_icon
views-count59940 դիտում article-date 23:00 12-09-2021

Ադրբեջանցիները բեռները ստուգելուց հետո ստացական են հանձնում իրանցի վարորդներին. Oragir.news

Այսօր ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել, որ ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, հայտնում է Oragir.news-ը:

Մինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, ադրբեջանցիները ստուգում, նոր միայն ազատ են արձակում իրանական բեռնատարները։ Ստուգումից հետո իրանցի վարորդներին նմանօրինակ ստացական են հանձնում, որտեղ մոտավոր թարգմանությամբ գրված է. 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ՝ Ընդհանուր մաքսային ՝ 4100019441

(Եթե հաճախորդը իրավաբանական անձ է, ապա նրա անունն ու TIN-ն է անունը, aa aayadi և VOEN-)

ԵԿԱՄՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Ապրանքի չափը, աշխատանքը, սպասարկումը  և այլն․․․․:

Մանրամասները՝ Oragir.news-ում:

Նմանատիպ նյութեր