3272 դիտում
14:18 05-06-2017
Շվեդիայում և Ֆինլանդիայում կայացել է ԼՂ հակամարտության մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը
Մայիսի 30-ից հունիսի 2-ը Շվեդիայում և Ֆինլանդիայում կայացան ղարաբաղյան հակամարտության մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները:
Ֆիլմի շվեդական պրեմիերան, որը կազմակերպվել էր Շվեդիայում ՀՀ դեսպանության և «Համազգային Շվեդիա» մշակութային միության կողմից, տեղի ունեցավ հունիսի 2-ին Ստոկհոլմի Կինոտանը: Ցուցադրությունը ներկա էին դեսպաններ և պատգամավորներ, մշակութային և հասարակական գործիչներ, դիվանագետներ, մամուլի ներկայացուցիչներ, շվեդահայ համայնքի անդամներ:
«Համազգային Շվեդիա» միության ատենապետուհի Մելինե Մանսուրյանը ներկայացրեց ֆիլմի բեմադրիչ Ջիվան Ավետիսյանին և նրա գործունեությունը:
Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը ֆիլմի ցուցադրումից հետո ունեցած իր ելույթում կարևորեց միջազգային ասպարեզում նաև գեղարվեստական ֆիլմերի միջոցով Արցախյան հակամարտության մասին ճշմարտության ներկայացումը: Նա նաև շեշտեց Ջիվան Ավետիսյանի ունակությունը` ցուցադրելու նույնիսկ ամենածանր պատերազմական իրավիճակներում մարդկայինը պահպանելու հրամայականը: Դեսպանը նաև դրվատանքի խոսքեր հղեց շվեդական «Apricote Stone» կինոստուդիային` ֆիլմի ստեղծմանն իր մասնակցության համար:
Այնուհետև բեմադրիչ Ջիվան Ավետիսյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։
Մայիսի 30-ին ՀՀ դեսպանության և «Ֆինլանդիա-Հայաստան» միության համատեղ ջանքերով կազմակերպվեց ֆիլմի ցուցադրությունը Հելսինկիի K-19 կինոթատրոնում: Ցուցադրությունը արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին, իսկ ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել բեմադրիչ Ջիվան Ավետիսյանին:
Ֆիլմի հաջորդ ցուցադրությունը տեղի է ունենալու Շվեդիայի Ուպսալա քաղաքում` Շվեդիայի հնագույն կինոթատրոններից մեկում` պատմական Սլոտսբիոգրաֆենում:
Տեղեկանք: Ջիվան Ավետիսյանի` Գյուրջևան գյուղի հայաթափման մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմը հայ-լիտվական համատեղ արտադրություն է, որին աջակցել են նաև շվեդական, ամերիկյան և լիբանանյան ընկերություններ: Ֆիլմը ներկայացվել էր «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխության, ինչպես նաև վերջերս ընդգրկվել է Շանհայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
793 դիտում
22:03 04-04-2024
ՀՀ ԱԽ քարտուղարի պատվիրակությունը աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Շվեդիայում, Ֆինլանդիայում և Լիտվայում
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»