24166 դիտում
13:26 07-06-2017
Ազգային ժողովում «Հանրապետական»-ը ընդառաջեց ընդդիմությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 7-ին Ազգային ժողովում ընթացող կառավարության հրավիրած արտահերթ նիստում հայտարարված 20 րոպե ընդմիջումից հետո պատգամավորները վերադարձան խորհրդարան, և ԱԺ մեծամասնությունը հայտարարեց, թե հաշվի առնելով, որ քննարկվող հարցերից ոմանք հանրային հնչեղություն ունեն՝ «Հանրապետականն» ընդդիմության առաջարկին ընդառաջում է:
«Նկատի ունեցանք, որ իրոք հանրային հնչեղության հարցեր են, ընդ որում՝ ունեինք համապատասխան քվորումը, բայց մենք չենք ուզում նման քննարկումը շրջանցել։ Համենայնդեպս վարչապետը մեծահոգաբար ընդառաջեց, որովհետև իրենց նախաձեռնությունն է: Ժամերի քանակի հարցում եկանք ընդհանուր համաձայնության»,-հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ առաջարկում են հետևյալ աշխատանքային ժամանակացույցը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի առաջին ընթերցման քննարկման տևողությունը՝ 4 ժամ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ 60 րոպե, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագիծը՝ 3,5 ժամ, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի նախագծի համար՝ 3,5 ժամ:
Քվեարկության դրվեցին արտահերթ նիստի անցկացման և տևողության մասին հարցերը: Հաստատված ժամանակացույցին խորհրդարանը քվեարկեց միաձայն՝ 82 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Ժողովրդավարությունն առաջընթաց ունի»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 212+
212+
Նմանատիպ նյութեր
2080 դիտում
18:49 14-06-2021
Գագիկ Ծառուկյանը ընդառաջեց մեզ ու մեր նշած բոլոր հարցերին լիակատար լուծում տվեց. Հակոբ Սերոբյան
4343 դիտում
16:30 29-09-2018
Արցախի Ազգային ժողովում ընդունել են Հայաստանի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ