Գրիզմանը հրաժարվել է շնորհավորել Վարանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը քննադատության է ենթարկվել, որ հրաժարվել է շնորհավորել Ֆրանսիայի հավաքականում իր թիմակից, «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանին՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու առթիվ:
Ֆրանսիայի հավաքականի հավաքի ժամանակ Դիդյե Դեշամը բոլորրին հավաքել է երկար սեղանի շուրջ ու ասել. «Այժմ ամբողջ թիմն այստեղ է՝ Ռաֆայի հետ միասին: Շնորհավորում եմ, դու երրորդ անգամ չեմպիոն դարձար»: Որից հետո խաղացողները ծափահարել են, իսկ Գրիզմանը՝ ոչ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ատլետիկոն» երկու խաղի արդյունքով 2:4 հաշվով պարտվեց «Ռեալին»: