121631 դիտում
22:32 07-06-2017
Երկրաշարժ Լոռու և Արագածոտնի մարզերում
Քիչ առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին էին զանգահարել Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան և Ալավերդի քաղաքների բնակիչներ ու հայտնում, որ երկրաշարժ է տեղի ունեցել և ցնցումները զգացվել են անգամ տներում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել պատկան մարմիններից տեղեկությունը:
[color=#EF2929]ԱԻՆ-ից հաստատել են երկրաշարժի գրանցումը, հայտնելով, որ էպիկենտրոնի եւ այլ մանրամասների մասին կհաղորդեն փոքր-ինչ ուշ:
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Վրաստանի տարածքում՝ Թբիլիսիից 96 կմ դեպի հարավ-արեւելք, գրեթե Ադրբեջանի սահմանի մոտ։
Ստորգենտյա ցնցումների հիպոկենտրոնը, ըստ եվրոպական կենտրոնի, եղել է 40 կմ խորության տակ։[/color]
Նմանատիպ նյութեր
7673 դիտում
09:39 04-05-2020
Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում
3451 դիտում
10:35 12-07-2020
Երկրաշարժ Վրաստանի Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք. այն զգացվել է Տավուշի և Լոռու մարզերում