Վենեսուելայում 1 օրում ոստիկանության հետ բախումներից տուժել է մոտ 200 մարդ
196 մարդ է տուժել երեկ՝ հունիսի 7-ին, Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ընդդիմության կազմակերպած բողոքի մեծ ցույցի ժամանակ, հաղորդում է Ria Novosti-ն։
«Ընդհանուր հաշվով տուժել է 196 մարդ, նրանցից 22-ը վնասվածքները ստացել են արցունքաբեր գազով ռումբերի կիրառումից, ևս մեկը ունի կոտրվածք, որոշները կրակոցներից են տուժել, և, ինչպես ողջ երկիրը գիտի, զոհվել է մեկ մարդ»,-գրել է Tiemo պորտալը։
Բարուտի և Չակաոյի բժշկական կենտրոններ է տեղափոխվել 59 տուժած։
Զանգվածային բողոքի ակցիաները Վենեսուելայում սկսվել են այս տարվա ապրիլից, երբ երկրի գերագույն դատարանն էապես սահմանափակեց գլխավոր ընդդիմադիր կուսակցության լիազորությունները։ Դրանից հետո որոշումը չեղարկվեց, սակայն ընդդիմության անդամները և նրա կողմնակիցները դուրս եկան փողոցներ՝ պահանջելով գերագույն դատարանի անդամների հրաժարականը և վաղաժամկետ ընտրությունների անցկացում։
Վերջին տվյալներով՝ 66 օրում ցույցերում սպանվել է 80 մարդ։