211652_close_icon
views-count1274 դիտում article-date 13:44 12-11-2015

Մեքսիկայում ոստիկանության հետ բախումներից հետո առնվազն 30 ուսանող է անհետացել

Միջադեպը տեղի է ունեցել Մեքսիկայի Հերրերո նահանգում, հաղորդում է մեքսիկական Telesur հեռուստաալիքը: Տեղեկությունների համաձայն՝ բախումները տեղի են ունեցել նախօրեին, Չիլպանսինգո և Տիստլա քաղաքները կապող ավտոմայրուղու վրա, երբ ավտոբուսները Այոտսինապիից ուսանողների էին տեղափոխում: Ուսանողները բեզնինով ցիստեռներով պատրաստվում էին մասնակցել բողոքի ակցիաներին, սակայն բախվել են ոստիկանության հետ, որի ժամանակ առնվազն 20 ուսանող վիրավորվել է, ևս 10-ը՝ ձերբակալվել: Ուսանողները նույն ուսումնական հաստատության ուսանողներից էին, որի 43-ի ուսանողներին 2014 թվականին առևանգել և սպանել էին:

Նմանատիպ նյութեր