211652_close_icon
views-count3576 դիտում article-date 18:38 18-03-2017

Բակո Սահակյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ստեփանակերտում քաղաքային լուսավորության նոր՝ էներգախնայող համակարգի անցնելու հարցերը: Երկրի ղեկավարը պահանջված է համարել նոր համակարգի ներդրումը՝ նշելով դրա առավելությունը տնտեսական տեսանկյունից: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր