Ռուս օդաչուները զանգվածաբար լքում են ռուսական ավիաընկերությունները և տեղափոխվում Ասիա
Ռուսական ավիաընկերությունները մտահոգություն են հայտնել աշխատանքի նպատակով դեպի ասիական երկրներ իրենց օդաչուների տեղափոխման վերաբերյալ, գրում է «Կոմերսանտ» թերթը։
Ըստ տեղեկությունների՝ միայն վերջին 2.5 տարիների ընթացքում Ասիա աշխատելու են մեկնել 300-ից ավելի օդաչուներ, ևս 400-ը այդ գործընթացի մեջ են գտնվում ներկա պահին։
Թերթի տվյալներով՝ օդաչուների «հոսքը» հիմնականում հարվածել է «S7», «Ուրալյան ավիաուղիներ», «Վոլգա-Դնեպր» և «Բիմ-Ավիա» ընկերություններին։ Նշված ավիափոխադրողները լքում են առավել լավ պատրաստված ու գերազանց անգլերենի իմացությամբ օդաչուները։
Օդաչուների տեղափոխման հիմնական պատճառը արտասահմանում բարձր աշխատավարձն է և տարվա ընթացքում մի քանի անգամ հանգստի մեկնելու հնարավորությունը, ինչը նրանք չունեն հայրենիքում։