211652_close_icon
views-count12229 դիտում article-date 22:30 09-06-2017

Վարչապետն ընդունել է «Սկոլկովո» բիզնես դպրոցի ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մոսկվայի «Սկոլկովո» բիզնես դպրոցի ուսանողներին և շրջանավարտներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային բիզնես նախագծերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այս համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումներին:

Նմանատիպ նյութեր