211652_close_icon
views-count9766 դիտում article-date 12:33 10-06-2017

«Ելք» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան

Երեկ՝ հունիսի 9-ին, Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները դիմել են ՍԴ՝ Վանաձորի ավագանու նիստերն անվավեր ճանաչելու պահանջով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից։ «Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանում ավագանու որոշումների սահմանադրականության վիճարկումը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է»,-գրել է Է. Մարուքյանը։ Նշված խմբակցություններն առաջին անգամ 6-րդ գումարման Ազգային ժողովում իրացրել են պատգամավորների մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարանում իրավական ակտի սահմանադրականության հարցի վիճարկման լիազորությունը՝ պահանջում են Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչներն այս տարվա մարտից սկսած լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում՝ գումարում են նիստեր և որոշումներ կայացնում:

Նմանատիպ նյութեր