3078 դիտում
10:58 12-06-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել ուխտավորների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմերի ուխտավորներին:
Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց ուխտավոր հայորդիներին և նրանց հոգևոր հովիվներին` ուրախություն հայտնելով, որ ուխտի են եկել համայն հայության հոգևոր կենտրոն, որը դարեր շարունակ հային կապել է հայրենի հողին, իր խորհրդով հույս ու հավատ ներշնչել, կերտել ու փրկել է նրա հոգին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հովվապպետական ացելությունների ժամանակ մշտապես տեսել է ամերիկահայ և ավստրալահայ համայնքների զորավոր հավատքը և անվերապահ սերն ու նվիրումը համայն հայության Սրբություն Սրբոցի և Հայոց Հայրապետի նկատմամբ:
Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց ուխտավորներին, որ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը կկերպարանափոխի նրանց հոգին և նոր ներշնչանքի աղբյուր կդառնա` հայրենիքով առավել զորացած վերադառնալու իրենց երկրները և շարունակելու իրենց ազգանվեր ու եկեղեցասեր ընթացքը:
Վերջում Նորին Սրբությունն իր աղոթքն ու մաղթանքները փոխանցեց ամերիկահայ և ավստրալահայ համայնքներին՝ հայցելով, որ Աստծու օրհնության ներքո ապրեն խաղաղ և ապահով, պահպանեն հայրենի ժառանգությունը և ավելի շենացնեն իրենց համայնքային կյանքը:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի հոգևոր- կրթական հաստատություններին և Սփյուռքի առջև ծառացող զանազան մարտահրավերներին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1169 դիտում
23:01 05-11-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արարատի մարզի ուխտավորների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1037 դիտում
11:52 13-05-2019
Գարեգին Բ Կաթողիկոսը hանդիպում է ունեցել Գերմանիայի Հայոց թեմի ուխտավորների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1346 դիտում
21:56 24-06-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով հանդիպում է ունեցել Եվրոպայի հայոց առաջնորդների հետ
Այս բաժնից
412 դիտում
15:59 18-10-2024
Ստամբուլում «3+3»-ի շրջանակում կայացել է Միրզոյան-Արաղչի հանդիպումը
436 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են