1040 դիտում
11:52 13-05-2019
Գարեգին Բ Կաթողիկոսը hանդիպում է ունեցել Գերմանիայի Հայոց թեմի ուխտավորների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ Գերմանիայի Հայոց թեմի քառասունհինգ ուխտավորների հետ, որոնք Սուրբ Էջմիածին էին ժամանել իրենց առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հովվապետին իր հայրական հոգևոր խնամքի և ուշադրության համար, Նորին Սրբությանը ներկայացրեց Գերմանիայի շուրջ տասը հայկական համայնքներից եկած ուխտավոր հայորդիներին` հայցելով Հայոց Հոր օրհնությունը:
Իր հայրական օրհնությունը բաշխելով ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց թեմակալ առաջնորդի ձեռնադրության և օծման արարողություններին նրանց ներկայության կապակցությամբ` հաստատելով, որ Գերմանիայի Հայոց թեմն ու հայկական համայնքները շնորհիվ հայորդյաց զորավոր հավատքի ավելի են զորանում և ամրապնդվում:
Գոհունակությամբ նշելով, որ թեմն ի դեմս նորաօծ Սերովբե Սրբազանի ունեցավ իր եպիսկոպոս առաջնորդը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հայորդիներին զորավիգ լինել առաջնորդ Սրբազանին, նվիրումով և սիրով աջակցել նրան իր առաքելության բարեհաջող իրականացման համար ի խնդիր համայնքի և թեմի բարեզարդման ու բարգավաճման:
Վերջում Նորին Սրբությունն ուխտավորներին մաղթեց մշտապես զորանալ իրենց սրբազան հավատքի մեջ և Սուրբ Էջմիածնի մշտամնա օրհնությամբ արդյունավորել իրենց կյանքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1455 դիտում
10:38 16-02-2021
Գարեգին Բ Կաթողիկոսը տեսակապով հանդիպել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի և թեմի հոգևորականների հետ
3078 դիտում
10:58 12-06-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել ուխտավորների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1937 դիտում
21:30 27-07-2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների
Այս բաժնից
604 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին