6198 դիտում
19:12 12-06-2017
Կանադահայ աշխարհահռչակ օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հունիսի 12-ին կանադահայ աշխարհահռչակ օպերային երգչուհի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի մենակատար Իզաբել Բայրաքդարյանն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն:
Ընդունելով հյուրին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց երգչուհու ձեռքբերումներն ու ներդրումը համաշխարհային օպերային երգարվեստում: Նախարարը կարևորեց Իզաբելի՝ հայ ազգային ինքնությանն ու արմատներին հավատարիմ մնալուն, հայ հոգևոր, կոմիտասյան մեղեդիները աշխարհի հռչակավոր բեմերում հնչեցնելուն ուղղված ջանքերը:
«Դուք ծնվել եք Լիբանանում, տեղափոխվել Կանադա, կրթություն ստացել այնտեղ և աստվածատուր Ձեր ձայնով անմիջապես հիացրել կանադացի հանդիսատեսին: Արժանացել եք Դոմինգոյի վոկալիստների մրցույթի առաջին մրցանակին, Մեծ Բրիտանիայի թագուհու Ոսկե մեդալին, Ձեր ձայնասկավառակը Կանադայում ճանաչվել է լավագույնը, համագործակցում եք աշխարհի լավագույն ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ և այս ամբողջ ճանապարհին պահպանել եք Ձեր հայկական ազգանունը՝ Բայրաքդարյան: Աշխարհում շատերը ձեզանով են ճանաչել հայ ժողովրդին, հայկական մշակույթը, իմացել Հայաստանի մասին: Ուրախ եմ, որ Ձեր զավակներին նույնպես դաստիարակում եք հայեցի», - ընդգծեց Սփյուռքի նախարարը:
Նախարարը նշեց, որ իր ամբողջ զբաղվածության հետ մեկտեղ երգչուհին սիրով է ընդունել Հայրենիքում հանդես գալու առաջարկությունները և Հայաստան կատարած այցելությունների ժամանակ հանդես է եկել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
«Այժմ նա կրկին Հայրենիքում է, Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի կազմում: Ես սիրով նրան հրավիրեցի՝ մասնակցելու այս տարվա սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը», - նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության և իր գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Իզաբել Բայրաքդարյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Աշխարհահռչակ երգչուհին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ պարգևն իր համար հաճելի անակնկալ է և պատիվ: «Սփյուռքի որ համայնքում էլ, որ եղել եմ եմ, անպայման այցելել եմ հայկական եկեղեցիներ և կատարել հայ հոգևոր երգեր: Իմ ինքնությունն ինձ համար շատ կարևոր է: Իրավացիորեն նշեց տիկին նախարարը՝ բեմական կյանքիս տարբեր ժամանակաշրջաններում դժվարությամբ են կարդացել և արտասանել ազգանունս, սակայն այդ փաստն ինձ չի խանգարել, և ես չեմ փոխել այն, - նշեց երգչուհին՝ հավելելով, - բեմում իմ հոգին է երգում, հայի հոգին»:
Այնուհետև երգչուհին պատասխանեց հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին և կատարեց Կոմիտասի օրորորոցայինը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2194 դիտում
23:17 12-01-2015
Մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Ելենա Օբրազցովան
1929 դիտում
19:06 29-05-2015
Աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Մարիա Գուլեգինայի կյանքի անհայտ էջերը. տեսանյութ
2135 դիտում
23:27 13-02-2020
Կամերային տանը կանցկացվի աշխարհահռչակ օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանի 100-ամյակին նվիրված համերգ
Այս բաժնից
979 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1027 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
730 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան