54013 դիտում
15:57 13-06-2017
ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետը հետևում էր ՃՈ թափուր հաստիքների համալրման կապակցությամբ անցկացվող տեսական քննությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ Ճանապարհային ոստիկանության թափուր հաստիքների համալրման կապակցությամբ` Երևան քաղաքը սպասարկող Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի տեսուչի պաշտոնում ծառայության անցնելու համար թվով 18 հոգի հանձնեցին տեսական քննություն:
Դիմորդներից պահանջվում էր մինչև 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, 170 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող և ֆիզիկապես առողջ արական սեռի այն անձինք, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն` «Իրավագիտություն», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում» մասնագիտություններով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեսական քննությանը հետևում էր ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+