53604 դիտում
16:39 14-06-2017
2004 թվականին Վարդենիս քաղաքում ավազակային հարձակման ենթարկվածը պնդում է. կատարողների մեջ է եղել ոստիկանության աշխատակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2004 թվականի հունվարին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ավազակային հարձակման ենթարկված Էմիլ Թադևոսյանը և նրա ընտանիքի անդամները մինչև օրս չեն կարողանում հասկանալ, թե ինչու իրենցից գողություն կատարած անձինք չեն պատժվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4 դիմակավորված անձինք անսպասելի ներխուժել էին բնակարան և զենքի սպառնալիքի տակ վերցրել 20 հազար դոլար արժողության ոսկյա զարդեր և այլ իրեր:
Նրանց հետևից դուրս վազելով` տանտերը նկատել էր բակում կայանված սպիտակ Niva մակնիշի ավտոմեքենան, որը նստելով՝ հանցագործները հեռացել էին: Անմիջապես դիմել էր ոստիկանության Վարդենիսի բաժին և նշել մեքենայի տվյալները ու հարձակվողների արտաքին տվյալները:
Դեպքի հաջորդ օրը ոստիկանությունում ասել էին, որ ավտոմեքենան հայտնաբերվել է, և ավազակները ձերբակալվել են, սակայն հետագայում դեպքերն այլ ընթացք էին ստացել: Պարզվել էր, որ հանցագործները ոչ այլ ոք, քան Վարդենիսի ոստիկանության աշխատակիցներ էին:
Է. Թադևոսյանի կինը ոստիկանությունում ճանաչել էր հանցագործներից մեկին, որի դիմակը կողոպուտի պահին բացված էր եղել: Այդ պահից քննությունը ընթացել էր բոլորովին այլ հունով, տուժողներին սկսել էին խաբել, տանել-բերել, ապա ոստիկանները հրաժարվել էին բանավոր ասածներից:
Է. Թադևոսյանը ասաց, որ այս 13 տարիների ընթացքում դիմել է բոլոր իրավապահ և պատասխանատու կառույցներին: Ինչպես ինքն է ասում, բոլորն էլ ընդունում են, որ նման բան է եղել, բայց թե ինչու սառեցված գործի նախաքնությունը չի վերսկսվում, որպեսզի ուղարկվի դատարան, դա անհայտ է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+