211652_close_icon

Լոնդոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած

views-count10987 դիտում article-date 21:24 14-06-2017
Երեկ կեսօրին Լոնդոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով, ևս 50 մարդ հոսպիտալացվել է: Տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: 24-հարկանի շենքում հիմնականում ապրում էին Սուդանի քաղաքացիներ: Ոստիկանությունը փակել է շենք տանող բոլոր փողոցները: Ուժեղացվել է անվտանգության ռեժիմը:

Նմանատիպ նյութեր