4249 դիտում
17:35 14-06-2017
Արթուր Ոսկանյան. Պետք է համբերատար լինեինք
Եվրոպայի 2019 թվականի Մ-21 առաջնության Ջիբրալթար-Հայաստան ընտրական հանդիպումից հետո, ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցեց Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ։
[b]- Պարոն Ոսկանյան, ինչպիսի՞ն են Ձեր տպավորություններն ընտրական մրցաշարի առաջին խաղից։
[/b]
- Սպասում էինք, որ դժվար խաղ է լինելու, քանի որ ուսումնասիրել էինք Ջիբրալթարի հավաքականին Ավստրիայի հետ խաղում։ Ամբողջ թիմով պաշտպանվում էին և ազատ գոտիներ չէին թողնում։ Ըստ այդմ, տղաներին ասել էինք, որ համբերատար լինեն, սպասեն հարմար պահերի և օգտվեն դրանցից։ Շատ լավ է, որ կարողացան արագ գոլ խփել և վստահ անցկացրեցին հանդիպումը։
Ինձ դուր եկավ, որ ամբողջ խաղի ընթացքում տղաները խաղացին անմնացորդ նվիրվածությամբ և կատարեցին իրեց աշխատանքը։ Իմ համար դա ամենկարևորն է։ Իհարկե սխալներ և բացթողումներ եղան, բայց դա ժամանակի հարց է, նոր թիմ է ստեղծվել, և ժամանակի ընթացքում այդ ամենը կուղղենք։
- Հաջողվե՞ց իրագործել այն, ինչ պլանավորել էիք այս խաղի համար։
- Պարզ է, որ ամեն ինչ չստացվեց, բայց կարևորն այն է, որ տղաները շուտ հասկացան մեր պահանջները, այն խաղաոճը, որը մենք ընտրել էինք և աշխատեցին մինչև վերջ կատարել այն, ինչ ուզում էինք։
[b]- Առաջին հանդիպումը մրցաշարում, այն էլ հաղթանակը, միշտ էլ կարևոր է։ Առջևում հաջորդ խաղն է Ռուսաստանի հավաքականի հետ։ Ինչպե՞ս եք նախապատրաստվելու այդ խաղին։
[/b]
- Այդ խաղին դեռ երկար ժամանակ կա, և նախապատրաստական փուլը մեծապես կախված է տղաների մարզավիճակից, և այն հանգամանքից, թե որ թիմերում են խաղալու։ Բոլոր դեպքերում լրջորեն մոտենալու ենք այդ խաղին, քանի որ Ռուսաստանի հավաքականը շատ ուժեղ է և ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար։
[b]- Նոր ֆուտբոլիստներ լինելու՞ են հավաքականում։
[/b]
- Այո։ Արտերկրում կան ֆուտբոլիստներ, որոնց արդեն այս հավաքի ժամանակ հրավիրել էինք թիմ, կան ֆուտբոլիստներ, որոնց հետևում ենք, ինչպես նաև հրավիրվելու են Հայաստանի առաջնությունում հանդես եկաղ խաղացողներ։ Մենք ունենք մոտ 35-40 ֆուտբոլիստների ցուցակ, որոնց անընդհատ հետևում ենք և բացառված չէ, որ նրանցից ոմանք կհրավիրվեն հաջորդ խաղին։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին