211652_close_icon
views-count2566 դիտում article-date 13:51 15-06-2017

Ոչ բոլոր գերատեսչություններն են կատարում թափանցիկ աշխատելու կառավարության պահանջը. Կարեն Կարապետյան

«2017 թվականի հունիսին կառավարությունը ներդրել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք, իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական [url=https://www.e-draft.am/]e-draft.am[/url] հարթակը»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին և նշեց, որ նշված հարթակը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել կառավարության օրենսդրական նախաձեռնություններին, ներկայացնել առաջակություններ և դիտողություններ: «Արդյունքում ապահովում է հանրային քննարկումներ իրականացնելու և հասակարության հետ հետադարձ կապի ապահոման մեր կողմից սահմանված պահանջները: Իրականացված ուսումնասիրությունների համաձայն ոչ բոլոր գերատեսչություններն են ապահովում իրավական ակտերի նախագծերի նշյալ հարթակում պատշաճ կերպով տեղադրելու, ներկայացված առաջարկություններին արձագանքելու և համապատասխան տեղեկանքը ՀՀ կառավարություն ներկայացնելու պահանջը»,- ասաց նա: Հաշվի առնելով վերոնշյալը, վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց խստորեն հետևել հանրային քննարկմանը ենթակա օրենքների և կառավարության որոշումների նախագծերի կայքում պատշաճ կերպով տեղադվելու, ինչպես նաև կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը կառավարության աշխատակազմ ներկայանցելու պարտադիր պահանջի ապահովմանը: Կարեն Կարապետյանը արդարադատության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կայքի հնարավորությունների մասին քաղաքացիական հասարակությանը իրազեկելու լայնածավալ աշխատանքներ իրականացնել: Վարչապետը նաև հանձնարարեց վերահսկողություն իրականացնել և ընթացքի մասին տեղեկացնել:

Նմանատիպ նյութեր