211652_close_icon
views-count21780 դիտում article-date 10:10 01-06-2018

Երբ վարչապետը մտնում է ժողովրդի մեջ, թիկնապահները սթրես են ապրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչն այս պաշտոնին նշանակվեց Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ: Հիմա նոր սահմանադրության պայմաններում այդ կառույցը ենթարկվում է վարչապետին: Հարությունյանն էլ թավշյա հեղափոխությունից հետո դարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի ղեկավարը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե լինելով Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանցից մեկը՝ ինչու ինքն էլ հրաժարական չներկայացրե՞ց, Հարությունյանն ասել է. «Ես զինվորական եմ, իմ մնալ չմնալը ես չեմ որոշում»: Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն լավ է ընդունել, շատ նորմալ համագործակցում են: Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանի ու Ն.Փաշինյանի գործելաոճերի տարբերություններին, Հարությունյանը խոստովանել է, որ Փաշինյանի օրոք իրենց համար որոշակի դժվարություններ կան: «Ամեն անգամ երբ ինքը մտնում էր ժողովրդի մեջ, մեր թիկնապահները սթրես են ապրում»,- խոստովանել է Հարությունյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր