3227 դիտում
17:56 16-06-2017
10 րոպեի ընթացքում կես ամսվա տեղումների պայմաններում ջրահեռացման համակարգը 100 տոկոսանոց չի կարողացել գործել. Տարոն Մարգարյան
Երևանում հունիսի 12-ին տեղացած անձրևի հետևանքով ջրային կուտակումների և ջրահեռացման վերաբերյալ Երևանի քաղաքապետը հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմիններին՝ խնդիրների ուսումնասիրման և դրանց լուծում տալու վերաբերյալ:
Այս մասին այսօր ավագանու նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Արդեն օդերևութաբանները հայտարարել են, որ 15 օրվա տեղումները եկել են 10 րոպեի ընթացքում, բնականաբար նման իրավիճակ կլիներ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ջրհեղեղ էր, իրական ջրհեղեղը բոլորս պատկերացնում ենք, թե ինչպես է լինում»:
Ջրային կուտակումների վերաբերյալ քաղաքապետն ասաց, որ ջրի կուտակումներ եղել են, դրա պատճառներից մեկն էլ կարկուտից հետո ընկած տերևների թափվելուց որոշ խցանումներ են առաջացրել ջրահեռացման համակարգերում։
«Այդ և 10 րոպեի ընթացքում կես ամսվա տեղումների պայմաններում ջրահեռացման համակարգը 100 տոկոսանոց չի կարողացել գործել: Պատասխանատուներին իմ կողմից հանձնարարական է տրվել, որ ուսումնասիրվեն խնդիրները և տեսնենք, թե ինչ լուծումներ են տալիս: Հինգ տարի առաջ 30-40 տեղերում նման խնդիրներ էին առաջ գալիս անգամ թույլ անձրևների ժամանակ, իսկ նման հորդառատ խնդրումների ընթացքում 3 տեղ է եղել խցանում»:
Հարցին, թե «Երկիր Ծիրանին» հայտարարել է, որ պատրաստվում է քաղաքապետին դատի տալ ջրահեռացման համակարգերի չաշխատելու պատճառով, Տարոն Մարգարյանն ասաց, որ տեղեկացել է այդ մասին, սակայն լուրջ չի վերաբերվում դրան.«Եթե խնդիր են տեսնում, թող գան, ասեն միասին լուծենք: Նման մոտեցումով չեն կարող քաղաքը կառավարել»:
Նմանատիպ նյութեր
3808 դիտում
12:32 24-06-2022
Նախօրեին Երևանի մի շարք հատվածներում 20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև
22283 դիտում
10:14 13-07-2019
Հորդառատ անձրևներից Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը խափանվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2095 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար