211652_close_icon
views-count2885 դիտում article-date 09:41 17-06-2017

«Ժառանգությունը» տարբեր ուժերի հետ բանակցություններ է վարում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցու­թյան համագումարի ոչ միայն օրակարգը, այլև նույնիսկ օրակարգի նախագիծը դեռևս քն­նարկված և հաստատված չէ: Դա կլինի վարչության առաջիկա նիստի ժամանակ, որը կկայանա հունիսի 25-ին: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցու­թյան վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը: Անդրադառնալով այն հարցին, թե համագումարի ընթացքում քն­նարկվելո՞ւ է «Ժառանգություն» կուսակցության անվանափոխու­թյան հարցը, մեր զրուցակիցը նկատեց, որ, ամենայն հավանա­կանությամբ, անվանափոխու­թյան հետ կապված թյուրըմբռ­նում է եղել: «Խոսքը գնացել է խոշորաց­ման մասին, միգուցե այդ ժամա­նակ, դա ասել է Րաֆֆի Հովհան­նիսյանը, բայց չգիտեմ՝ ինչո՞ւ պետք է փոխվի «Ժառանգության» անունը: Հիմա մեր համագումարն է, բնականաբար, «Ժառանգու­թյան» անվամբ, և անվան փոփո­խության հարց չի քննարկվելու»,- ասաց նա: Իսկ հարցին, թե իրենց՝ համա­գործակցության լայն հարթակ ստեղծելու վերաբերյալ կոչին այլ քաղաքական ուժերից արձա­գանքներ եղե՞լ են, թե՞ ոչ, Սուսաննա Մուրադյանը տեղեկացրեց, որ հիմա տարբեր ուժերի հետ բանակցություններ են ընթանում, որոնք Արմեն Մարտիրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի մակար­դակով են. ուստի ինքը չի կարող այդ հարցին պատասխանել: «Ովքեր պատրաստ կլինեն հա­մագործակցության լայն հարթա­կի մաս կազմել, նրանց մասին կի­մանաք, որովհետև հրավիրված կլինեն համագումարին, կներկայացնեն իրենց առաջարկները: Իսկ կոչը չի ենթադրում, որ մինչև համագումարը պետք է լինի լայն համախմբումը կամ խոշորացումը, դա կարող է լինել նաև համագումարից հետո».- ասաց Մուրադյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր