211652_close_icon
views-count7941 դիտում article-date 10:09 03-11-2016

«Գրանդ հոլդինգ»-ի սեփականատերը ակտիվ բանակցություններ է վարում ՀՀԿ-ի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Գրանդ հոլդինգ»-ի սեփականատեր, հանգուցյալ Հրանտ Վարդանյանի կրտսեր որդին՝ Կարեն Վարդանյանը ցանկանում է պատգամավոր դառնալ ՀՀԿ ցուցակով։ Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա ակտիվ բանակցություններ է վարում իշխող կուսակցության հետ։ Հիշեցնենք, որ Կարեն Վարդանյանը 2007-ին ԱԺ էր անցել ՀՅԴ համամասնական ցուցակով։ Վարդանյանի մյուս որդին՝ Միքայել Վարդանյանը, ով տարիներ առաջ ՀՀԿ-ի կողմից առաջադրվել և մեծամասնականով ընտրվել էր պատգամավոր, այժմ ցանկանում է շարունակել զբաղվել բիզնեսով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր