211652_close_icon
views-count5104 դիտում article-date 17:47 17-06-2017

Բակո Սահակյանն այցելել է արևելյան սահմանագծի հատվածներից մեկը և հրամկազմի հետ խորհրդակցություն անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել տիրող իրավիճակին եւ ծառայության ընթացքին: Զորամասերից մեկում հրամկազմի հետ հրավիրված խորհրդակցության ժամանակ Նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին՝ դրանք որակելով որպես ահաբեկչություն եւ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ Երկրի ղեկավարը ընդգծել է, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու։ Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր