211652_close_icon

Մահացել է Վանուատուի նախագահը

views-count12115 դիտում article-date 22:19 17-06-2017
Սրտի կաթվածից մահացել է Վանուատուի նախագահ Բալդվին Լոնսդեյլը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Լոնսդեյլը մահացել է մայրաքաղաք Պորտ Վիլայի հիվանդանոցում, որտեղ նրան վատ ինքնազգացողությամբ տեղափոխել էին նախօրեին: Լոնսդեյլը Վանուատուի նախագահ էր ընտրվել 2014-ին: Երկրի Սահմանադրության համաձայն՝ նոր նախագահին երեք շաբաթվա ընթացքում պետք է ընտրեն խորհրդարանի անդամներն ու նահանգային կառավարությունների ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր