Աֆղանստանի արևելքում 5 մահապարտ հարձակում են իրականացրել. Տուժել են տասնյակ մարդիկ
Աֆղանստանի արևելյան Պակտիա նահանգի Գարդեզ քաղաքում հունիսի 18-ին հարձակում է իրականացվել ոստիկանական կենտրոնակայանի վրա, ինչի հետևանքով առնվազն 5 ոստիկան է զոհվել, ևս 18 մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնում է DW.com-ը
Հարձակումն իրականացվել է միանգամից 5 մահապարտի կողմից: Այն սկսվել է կիրակի վաղ առավոտյան և շարունակվում է մինչ այժմ:
Նախ մահապարտներից մեկը պայթեցրել է ականապատ մեքենան, որը կայանված է եղել ոստիկանության կենտրոնակայանի մուտքի մոտ: Այնուհետև ոստիկանության շենքի տարածք է ներխուժել 4 այլ գրոհային, որոնք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» իսլամիստական արմատական շարժումը: