ԱՄՆ-ն մտադիր է Եվրոպայում ու Ասիայում դատավորներից և հետաքննիչներից բաղկացած ցանց ձևավորել
ԱՄՆ Պետքարտուղարությունը որոշել է իրավաբանական ցանց ստեղծել, որը բաղկացած կլինի Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրների դատավորներից։ Այդ մասին հայտնել է RT հեռուստաալիքը։
Նշվում է, որ Պետդեպի՝ թմրանյութերի ու իրավապահ գործունեության միջազգային հարցերով բյուրոն համապատասխան հայտարարություն է հրապարակել դրամաշնորհի մասին, որն ուղղված կլինի կոռուպցիայի հակազդեցության պայքարին։
Նախագծով նախատեսվում է Ուկարինայում, Ղազախստանում, Հայաստանում, Ղրղզստանում և Եվրասիական տարածաշրջանի ևս 20 երկրներում ստեղծել նշված իրավաբանական ցանցը և հովանավորել այն։ Գործողությունները կհամակարգվեն այդ երկրներում ԱՄՆ-ի դեսպանատների կողմից։