211652_close_icon
views-count903 դիտում article-date 12:52 02-05-2015

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ԿԽՄԿ-ի՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում վարչության փոխղեկավարին

Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավարի տեղակալ Սևերին Շապազին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է ԼՂՀ իշխանությունների և ԿԽՄԿ միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակի պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Թոմաս Հալիերը։

Նմանատիպ նյութեր