Կյանքի 81-րդ տարում վախճանվել է հանրահայտ իտալացի մոդելավորող Կարլա Ֆենդին։ Այդ մասին հայտնում է La Repubblica-ն։
Հայտնի մոդելավորող տառապում էր թոքերի հիվանդությամբ և օրեր առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից և վերադարձել Հռոմ՝ իրեն պատկանող հայտնի Պալացցո Ռուսպոլի առանձնատունը։
Նա երկար տարիներ ղեկավարել էր աշխարհահռչակ Fendi ընկերությունը, որը ստեղծվել է նրա ծնողների կողմից 1925 թվականին։
Fendi-ն նորաձեւ հագուստի ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկն է, որը մասնագիտացած է կաշվից ու մորթուց հագուստ, ինչպես նաև օծանելիք ու այլ աքսեսուարներ ստեղծելու մեջ։ Ներկա պահին ընկերությունը աշխարհի 25 երկրներում ունի ավելի քան 160 բարձրակարգ խանութ-սրահներ։