2430 դիտում
14:09 20-06-2017
Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք չենք պարտադրի մեր ներկայությունը. Սվիտալսկի
«Հանրային քննարկումներում և բանավեճերում կարևոր է հետևել որոշակի տարրական կանոնների. առաջինը՝ նախքան ինչ-որ մեկի վրա հարձակվելը, ստուգեք, թե ինչ է ասվել, ստուգեք աղբյուրը, լսեք ձայնագրությունը, նայեք տեսանյութը և մտածեք նախքան հապշտապ եզրակացություն անելը: Երկրորդ՝ հարգեք Ձեր խոսակցին»,- ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նրան ուղղված ՀՀ իշխանությունների արձագանքներին, թե Սվիտալսկին միջամտում է Հայաստանի ներքին հարցերին:
Պատասխանելով իր վերջին հայտարարություններին տված իշխանության արձագանքին, Պյոտր Սվիտալսկին ասաց. «Ես չեմ հաղորդել և չեմ հաղորդի ուղերձներ իշխանություններին հանրային քննարկման միջոցով։ Մենք լավ հաղորդակցման միջոցներ ունենք և լավ հարաբերություններ։ Ինձ համար հանրային հայտարարությունների կարիք չկա, որպեսզի ես իմ ուղերձները տեղ հասցնեմ։ Ոչ մի կարծիք, որ ես հայտնել եմ հանրային ճանապարհով, գաղտնիք չէ։ Ինչ վերաբերում է ընտրություններին, կարող եմ հաստատել, որ Եվրամիությունը տրամադրել Է 7 միլիոն եվրո։ Առանց դրա, նոր տեխնոլոգիաների իրականացման ջանքն արդյունք չէր տա։ Մեր աջակցությունը շատ ավելին է, քան ֆինանսավորումը»։
Պյոտր Սվիտալսկին նշեց, որ իր՝ նախկինում և հիմա էլ հնչեցրած բոլոր կարծիքները հայտնի են իշխանություններին: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում ընտրությունների անցկացման գործընթացում ֆինանսական օգնությունը ԵՄ-ի կողմից Հայաստանին բերած նպաստի ամենափոքր կարևոր մասն էր:
«Ցանկանում եմ շատ հստակ շեշտել, որ դա արեցինք Հայաստանի իշխանությունների բաց խնդրանքի հիման վրա: Մենք երբեք չենք ձգտել ստիպել, և եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք չենք ստիպի, պարտադրի մեր ներկայությունը: Մենք կարծում ենք, որ այն, ինչ մենք արել ենք Հայաստանի համար, դրական էր, և մեր աջակցության շնորհիվ էր, որ որոշակի բարելավումներ հնարավոր եղան, և դրանք ակնհայտ են,- ասաց նա՝ հավելելով,- մենք պատրաստ ենք շարունակելու մեր աջակցությունը, բայց եթե կան թերահավատություններ, կարծիքներ, որ սա այնքան էլ ցանկալի չէ, մենք պատրաստ ենք հարգելու Հայաստանի սուվերենությունը, ոչ մի բան ձեր կամքին դեմ չենք անի»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ հայ ժողովուրդը գենետիկորեն ձգտում են ազատության, ինչպես նաև ներկայցրել էր մի շարք դիտողություններ ընտրությունների կազմակերպման, հանրային վստահության բարձրացման վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»