211652_close_icon
views-count1365 դիտում article-date 19:30 08-04-2021

Մենք այլևս իզորու չենք զսպելու արտադրողների բարկությունը և չենք ցանկանում, որպեսզի վերջիններս դիմեն անօրինական քայլերի. «Կրեդիտդոկտոր Ֆինքոնսալթինգ» ՍՊԸ

Տեղեկատվություն կատարվածի մասին

2020թ․ դեկտեմբերի 15-ին քաղաքացի՝ ՌՈՒԲԵՆ ԿԱՐԵՆԻ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆԻ /անձն․՝ AS 0406640, տրված՝ 24․10․2018թ․ 004-ի կողմից, վավերական՝ 24․10․2028թ․, հասցե՝ ՀՀ ք․ Երևան, Զարյան 1 նրբ․ տ․ 12/ և «Կրեդիտդոկտոր ֆինքոնսալթինգ» ՍՊԸ-ի մինչև կնքվել է ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր՝ 5 տարի ժամկետով

                Սակայն 2021թ․ մարտի 15-ին «Կրեդիտդոկտոր ֆինքոնսալթինգ» ՍՊԸ-ի տնօրինությունը բանավոր տեղեկացրել է քաղաքացի Ռ․  Շախմուրադյանին, որ պատրաստվում է ազատել տարածքը։

            Ռ․ Շախմուրադյանը նշեց, որ պայմանագրի ուժով պարտավոր ենք 2 ամիս առաջ տեղեկացնել տարածքը ազատելու մասին և պահանջեց վճարել տարածքի համար 2 ամսվա գումար /կանխավճար և ամսվա վարձ/, որը կազմում ՝ մոտ 7․400․000 /յոթ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ, սակայն մենք չէինք կարող 2 ամիս առաջ տեղեկացնել, քանի որ գործունեությունը դեռ 2 ամիս չի ծավալվել ։

            Կողմերի միջև պայմանագիրը կադաստրային գրանցում չի ստացել, որը օրենքի ուժով համարվում է անվավեր։ Եվ այդքանը հասկանալով Շախմուրադյանը այլ մարդկանց միջոցով լուրեր է ուղարկել մեզ, որ դատարան չի դիմի։ Ռ․ Շախմուրադյանին գումար տալու վերջնաժամկետը ըստ պայմանագրի պետք է լինի սույն թվականի մարտի 15-20-ը ընկած ժամանակահատվածը, սակայն Ռ․ Շախմուրադյանը սույն թվականի մարտի 19 ին  դիմեց անօրեն ճանապարրհի՝ արգելելով մեր մուտքը տարածք, անգամ խոչընդոտեց մեր գործընկեր անվտանգության աշխատակիցների ծառայությունը ։

                Կողմերի միջև կազմված պայմանագրում չի նշվել, որ վեճերի առաջացման ժամանակ պետք է գրավ վերցվի մատակարարների ապրանքը, փոխարենը նշվել է, որ պետք է լուծվի դատական կարգով։

            Շախմուրադյանի տարածքում է գտնվում այն կազմակերպությունների և անհատների ապրանքները, որոնց հետ նա ընդհանրապես կապ չունի, սակայն տարածքը փակել է, որպեսզի մենք չկարողանանք հանել ապրանքը։ Արհեստականորեն ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ այլ մարդկանց ապրանքը, որը §Կրեդիտդոկտոր ֆինքոնսալթինգ» ՍՊԸ-ն հաշիվ ապրանքագրով և հաշվարկային փաստաթղթերով ընդունել է և  §Կրեդիտդոկտոր ֆինքոնսալթինգ» ՍՊԸ-ի սեփականությունը չի, սակայն Ռ․ Շախմուրադյանի ներկայացուցիչները պահում են ապօրինի իր տարածքում։

            Մենք դիմել ենք ոստիկանություն խնդիրը օրենքի ուժով լուծելու համար, և գործը այս պահին գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում, սակայան նկատի ունենալով, որ գործը կարճ ժամկետում լուծում չի ստանա, դիմում ենք Ձեզ հուսալով , որ կլուսաբանեք խնդիրը, հանրայնություն հաղորդելու համար, ուստի Շախմուրադյանը և օչինապահ մարմինները ավելի հակված կլինեն հարցը արագ լուծելու։։

Մենք դիմում ենք հնարավոր բոլոր պատկան մարմիններին / անձանց  քանի որ նշված տարածքում գտնվող ապրանքների սեփականատերերը պատրաստ են դիմել ցանկացած քայլի իրենց ապրանքը վերադարձնելու համար և մենք վախենում ենք, հետագայում սպասվելիք խնդիրներից։

Մենք այլևս իզորու չենք զսպելու արտադրողների բարկությունը և չենք ցանկանում ,որպեսզի վերջիններս դիմեն անօրինական քայլերի։

Հույս ունենք, որ դուք Ձեր ուժերի սահմանում կլուսաբանեք այս խնդիրը։ կանխավ շնորհակալ ենք։ 

«Կրեդիտդոկտոր Ֆինքոնսալթինգ» ՍՊԸ աշխատակազմ

Նմանատիպ նյութեր