2521 դիտում
11:17 21-06-2017
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Հունիսի 20-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը Աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դյուբի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԻ նախարարության հետ համագործակցության շրջանակը «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» (ԱՌԿԱԾ) և «Առավել անվտանգ դպրոցներ» ծրագրերի իրականացման գործընթացում:
Ծրագրով նախատեսվում է աղետների ռիսկի նվազեցման և երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման նպատակով աջակցել Հայաստանում սեյսմիկ ռիսկի քարտեզի կազմման և սեյսմիկ վտանգների գնահատման միջոցով, խորհրդատվություն և ինժեներների վերապատրաստում Հայաստանում առկա դպրոցների սեյսմիկ ամրացման և նոր դպրոցների շենքերի արդի չափանիշներով նախագծման հարցում:
Ծրագրով նախատեսվում է նաև արդիականացնել ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության» ծառայությունը, զարգացնել վերջինիս կարողությունները ծառայությունների մատուցման և վաղ ազդարարման ոլորտում:
Աղետների ռիսիկի նվազեցմանը միտված ծրագրի շրջանակներում քննարկվեցին բնական և մարդածին աղետներից բնակչության պաշտպանվածության, պատրաստվածության և դիմակայունության խնդիրները, ինչպես նաև՝ պետության՝ աղետին դիմակայելու և աղետից հետո արագ վերականգնվելու հնարավորություններն ու մեխանիզմները:
Նմանատիպ նյութեր
3080 դիտում
19:57 13-11-2017
Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2403 դիտում
11:38 14-02-2017
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
10684 դիտում
16:45 05-09-2017
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Իրանի պատվիրակությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»